Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Յունկանին մեղադրում են կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման եւ պետական գաղտնիքների բացահայտման  մեջ, գրում է Gazeta-ն։

Ավելի  վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարարը կալանավորվել է եւ հեռացվել կուսակցության շարքերից։