Մալայզիացի ծաղրանկարիչ Զունարը կարող է 43 տարվա ազատազրկման դատապարտվել Թվիթերում «անհնազանդության կոչեր անելու» մեղադրանքով։ Այս մասին գրում է Association Press-ը։
Զուլֆիքլի Անվար Ալհաքը՝ հայտնի որպես Զունար, փետրվարի 10-ին սոցցանցում 9 թվիթ էր հրապարակել։ Այդ օրը ուժի մեջ էր մտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Անվար Իբրահիմի 5-ամյա ազատազրկման ժամկետը, որին մեղադրել էին նույնասեռականության մեջ։ Իր գրառումներում Զունարը քննադատել էր Մալայզիայի դատական համակարգը, գրում է Gazeta-ն։
Եթե դատարանը Զունարին մեղավոր ճանաչի (ամեն մի թվիթը դիտարկվում է որպես առանձին մեղադրանք),նրան 43 տարվա ազատազրկում է սպառնում։ Դատարանը ծաղրանկարչին գրավի դիմաց ազատ է արձակել, որից հետո նա Թվիթերում նոր ծաղրանկար է տեղադրել՝ խոստանալով «նկարել մինչեւ թանաքի վերջին կաթիլը»։





























