Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը՝ նեղ կազմով: հանդիպմանը մասնակցում են ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը, Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւը, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը եւ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը: Մոլդովան ներկայացնում է ԱԳ եւեվրոպական ինտեգրացիայի փոխնախարար Տուդոր Ուլյանովսկին, Ուզբեկստանը՝ ԱԳ փոխնախարար Ժավլոն Վահաբովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանը ներկայացնում է հատուկ լիազորությունների դեսպան Ֆահրադդին Ղուրբանովը, իսկ Ուկրաինան՝ հատուկ լիազորությունների դեսպան Նիկոլայ Դորոշենկոն:

Նիստի մասնակիցները իրենց գործունեությունը համակարգելու համատեքստում կքննարկեն առաջատար միջազգային կառույցներում փոխգործակցության պրակտիկ ասպեկտները: Նրանք մտադիր են հայտարարություն ընդունել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության Հելսինկյան ամփոփիչ ակտի ստորագրման 40-ամյակի առթիվ: Սպասվում է, որ նախարարները հավանություն կտան ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներ խորհրդակցությունների պլանին:

Ընդհանուր առմամբ, հանդիպման օրակարգում ընդգրկված է 16 հարց: