Ուկրաինայի Գերագույն Ռադայում ապրիլի 3-ին 2530 համարի տակ գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծը։

Ինչպես ասված է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքում, օրինագծի նախաձեռնությամբ հանդես է եկել ինքնառաջադրված ազգային պատգամավոր, «Վիդրոդժենյա» պատգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։

1965թ. սկսած՝ Հայոց ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի, ճանաչել եւ դատապարտել են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 21 պետություն եւ 7 երկիր ՝մասամբ, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով (այդ թվում՝ Ուկրաինան)։ Հայոց ցեղասպանության հերքումը պաշտոնապես պաշտպանում են Թուրքիան եւ Ադրբեջանը։