Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդես է եկել Ղրիմում թաթարների վիճակը դատապարտող հայտարարությամբ, հաղորդում է Reuters-ը:
«Ղրիմի թաթարները ճնշումների ու հարձակումների են ենթարկվում, նրանց իրավունքները խախտվում են»,-արձանագրել է թուրք դիվանագետը, հաղորդում է Gazeta-ն:
Անկարան մտադիր է դիտորդական խումբ ուղարկել թերակղզի՝ այնտեղ թաթարների իրավիճակը գնահատելու համար:





























