ՌԴ Օխոտի ծովում խորտակված ձկնորսական նավի զոհերի եւ անհետ կորածների շարքերում կա 28 օտարերկրացի։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

«Ցուցակում կա 25 փրկված օտարերկրացի, որոնց թվում՝ Մյանմարի 22 քաղաքացի, Լատվիայի 2 քաղաքացի, մեկ քաղաքացի Վանուատուից, եւս մեկ զոհված քաղաքացի՝ Մյանմարից»,- հայտնել են գործակալության աղբյուրները։

Այսպիսով՝ նավի մյուս 28 օտարերկրացիները կամ զոհվել են կամ անհետ կորած են համարվում։