Չարբախում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Վիրաբուժական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ վիճակը կայուն է, բայց երեւի թե նա հաշմանդամ կմնա, ողնաշարի հետ կապված խնդիրներ կան, հնարավոր է անվասայլակին մնա:

Նշենք, որ aysor.am-ի տեղեկություններով՝ մարտի 31-ի գիշերը Չարբախում կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից փոխանցել են, որ մարտի 31-ին ժ.02.45-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային վնասվածք» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը: Պարզել են, որ Վարդան Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն: