Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հայտարարել է, որ չհայտնաբերված թռչող օբյեկտները երբեք չեն խախտել երկրի օդային տարածքը։

Այլմոլորակայինների հնարավոր հարձակման վտանգի մասին հարցը բարձրացվել էր երկրի խորհրդարանում, գրում է Japan Times-ը։

Գեն Նակատանին պարզաբանել է, որ ռազմական ինքնաթիռները օդ կբարձրանան անմիջապես, հենց որ նման վտանգի ազդանշան ստանան, սակայն այս պահի դրությամբ Ճապոնիայում ՉԹՕ-ներ չեն նկատվել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նախարարի խոսքով՝ այսքան ժամանակ դեռ ոչ մի անգամ այնպիսի դեպք չի եղել, որ թռչող օբյեկտը մտնի Ճապոնիայի օդային տարածք Երկիր մոլորակից բացի մի որեւէ այլ տեղից։