Թուրքիայում օրեր առաջ DHKP-C-ի գործողությունից հետո կառույցը հայտարարություն է տարածել՝ դատախազի սպանության մեջ մեղադրելով իշխող կուսակցությանն ու նրանց ոստիկաններին։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Բերքին Էլվանի գորխը քննող դատախազՄեհմեդ Սելիմ Քիրազի սպանության մեջ մեղավորները իշխող կուսակցությունն ու նրանց ոստիկաններն են։ «Նրանք դատախազից հրաժարվեցին եւ նրան դիտավորյալ զոհեցին»,-ասվել է DHKP-C-ի հայտարարության մեջ։

Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված երեխայի գործով դատախազն իր աշխատասենյակում պատանդ էր վերցվել DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) 2 անդամի կողմից, ովքեր մի քանի պահանջներ էին ներկայացրել իշխանություններին՝ մերժման դեպքում սպառնալով սպանել դատախազին:

Թուրքական ոստիկանությունը գրոհել է դատախազի սենյակը, որի ընթացքում սպանվել են DHKP-C-ի 2 անդամ, իսկ դատախազը ծանր վիրավորված տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: