Շարժական գույքի նկատմամբ ապահովված գրավի իրավունքների նոր գրանցամատյանը կամրապնդի գրավի հանդեպ իրավական հարաբերությունները։ Այս մասին ապրիլի 3-ին գրանցամատյան ընդունելուն նվիրած սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։  Սեմինարը կազմակերպել էր USAID/FED  ծրագիրը։

Միասնական համակարգում, որը վարելու է ԱՆ-ն, բանկերը կկարողանան վարկային համաձայնագրի հիման  վրա գրանցել վարկը եւ նախապատվության իրավունք ստանալ։

Մկրտչյանի խոսքով՝ դա կարող է լինել ոչ միայն կանխիկ շարժական գույք, այլ նաեւ ապառիկ, օրինակ՝ գյուղացիների ապագա բերքը։ Հետեւաբար, կընդլայնվի գրավի տակ գտնվող ակտիվների սպեկտրը։ Այս համակարգի բացակայության պայմաններում բանկերը միշտ չէ որ վստահում էին շարժական գույքին եւ միշտ չէ, որ համաձայնվում էին գրավ վերցնել այն։ Նախկինում ակտիվի պատմության միասնական գրանցամատյան գործում էր անշարժ գույքի եւ մեքենաների համար։ «Դրա տարածումը այլ շարժական գույքի վրա կարող է բարձրացնել հաճախորդների հանդեպ բանկերի վստահությունը»,- հավելել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ « Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը եւ դրան կից օրինագծերի փաթեթը ընդունվել էր ՀՀ խորհրդարանի կողմից 2014թ. դեկտեմբերին եւ ուժի մեջ կմտնի 2015թ. հոկտեմբերի 1-ից։