Ուկրաինայում Կիեւի Վիշգորոդսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել պետությանը վերադարձնել 5 հա անտառային տարածք, որտեղ գտնվում են երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրերը՝ «Ակացիան» եւ «Կղզին»։ Այս մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Կիեւի շրջանային վարչակազմը Դնեպրովսկ-Տետերովսկի անտառային տնտեսությունից առգրավել էր անտառային ֆոնդի հողերը եւ փոխել էր դրանց նպատակային օգտագործումը։ Իր հերթին Վիշգորոդսկի շրջանային վարչակազմը այդ հողերը հանձնել էր 6 քաղաքացիների անձնական օգտագործման նպատակով։ Դրանից հետո 2 մլն գրվեն արժողությամբ հողերը առգրավվել էին հօգուտ «Դոմ Լեսնիկա» ընկերության։
Մարտին Կիեւի շրջանային դատարանը բավարարել է դատախազության հայցը եւ 8.8 հա հողերը հետ էին վերադարձվել պետությանը։





























