«Դալնի Վոստոկ» ձկնորսական նավի անձնակազմի անդամներից մեկի խոսքով՝ նավը խորտակվել է չափից շատ ձուկ բեռնելու պատճառով։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ մեջբերելով մոտորիստ Դմիտրի Դմիտրիեւիչի վկայությունը։
Նավաստին պատմել է, որ բալաստի դեր կատարող վառելիքի բաքերը դատարկ են եղել։ Երբ ձուկը նավ են բարձել, այն սկսել է կողքի թեքվել, ինչին նպաստել է նաեւ փոթորկային եղանակը։
Հիշեցնենք, որ «Դալնի Վոստոկը» խորտակվել էր Կամչատկայի ափերի մոտ։ Տախտակամածի վրա եղել է 132 մարդ, որոնցից փրկվել են 63 նավաստիներ, 56-ը զոհվել են, եւս 13-ը անհետ կորած են համարվում։



























