«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման սոմալիացի գրոհայինները Քենիային սպառնում են վերջինից էլ ավելի արյունոտ ահաբեկություններով, որի ժամանակ, զոհվել էր ավելի քան 150 ուսանող։

«Անվտանգության եւ նախազգուշացման եւ ոչ մի միջացառում չի կարող երաշխավորել ձեր ապահովությունը ձեր քաղաքներում ավելի արյունալի ջարդերից խուսափելու համար»,- ասված է «Աշ Շաբաբի» հայտարարության մեջ, գրում է Reuters-ը։

Քենիացիներին ուղղած հայտարարության մեջ ահաբեկիչները սպառնում են երկրում երկար եւ արյունալի պատերազմ վարել, որի արդյունքում Քենիայի քաղաքները արյունից կարմիր կդառնան, գրում է Gazeta-ն։