Եգիպտոսի մայրաքաղաքում այսօր առավոտյան երկու ինքնաշեն ռումբ է պայթել։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, պայթուցիկը տեղադրված է եղել  Իմբաբա շրջանի դպրոցների մեկի մոտ գտնվող աղբատարի մեջ։

Միջադեպից ոչ ոք չի տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ այդտեղով անցնելիս է եղել կալանավորներ տեղափոխող ավտոբուսը։