ՌԴ Մոսկվա քաղաքում գողերը կոտրել են բանկոմատը, ավելի քան 8 մլն ռուբլի տարել եւ թողնելով գումարը հարեւան բակում՝ դիմել փախուստի։
«2 անհայտ անձ կոտրել է բանկոմատը, գողացել 8.28 մլն ռուբլի։ Մոտակայքը ուսումնասիրելուց հետո գումարը հայտնաբերվել է հարեւան բակում։ Գումար չի գողացվել»,- ասված է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։
Ոստիկանությունը դժվարանում է նշել, թե ինչն է խանգարել կողոպտիչներին իրենց հետ տանել գումարը։



























