Ուկրաինայի Պետական ավտոտեսչության պետը ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Երշովը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Գեներալ Սիրենկոն համապատասխան զեկույց է գրել։ Ընդունելով, որ նա կրում է Պետավտոտեսչությունում տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը՝ ես ստորագրել եմ այն»,- հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավագովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիեւի Պետավտոտեսչության պետ Նիկոլայ Մակարենկոյի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Նրան կասկածում են հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ։





























