Հայաստանը Հնդկաստանում նոր դեսպան ունի:
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Արա Հակոբյանին ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում եւ Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի):





























