Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր, երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի  ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ալեքսեյ Ազարովին կասկածում են Քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ մասի հատկանիշներով՝ հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։  Նա ուկրաինական իրավապահ մարմինների տեսադաշտից անհետացել է 2014թ. փետրվարի 20-ին Խարկովում։