Չինաստանի Հեյլունցզյան նահանգում առնվազն 30 տաքսիստներ հայտնվել են Պեկինի հիվանդանոցում այն բանից հետո, երբ ի նշան բողոքի պեստիցիդներ են խմել: Նրանք բողոքել են իրենց գործատուների կողմից ներդրված մեքենաների վարձակալության արտոնագրերի երկարացման կարգի դեմ:

Ոստիկաններն ու բժիշկները նրանց հայտնաբերել են գրասենյակի դիմաց պառկած, շշերի կողքին: Իրավապահների փոխանցմամբ, ներկայումս տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Չինաստանում հաճախ է լինում, երբ որեւէ նահանգից գալիս են Պեկին եւ բողոքի ակցիաներ անում: