Ֆրանսիայում մեծ հաջողություն են վայելում օրերս թողարկված մետաղադրամները, որոնց վրա պատկերված են ֆիլմերի, մոիլտֆիլմերի եւ կոմիքսների լեգենդար հերոսներ Աստերիքսն ու Օբելիքսը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս հուշանվերները վաճառվում են Լուվրի առջեւ գտնվող ֆիրմային խանութում, ինչպես նաեւ փոստային բաժանմունքներում եւ ծխախոտի կրպակներում:
10 եվրո անվանական արժեքով արծաթե մետաղադրամներից չորսում Աստերիքսն է, իսկ մյուս չորսում՝ իր ընկերների հետ:
50 եվրո անվանական արժեքով արծաթե մետաղադրամը նվիրված է Երկրի վրա խաղաղությանը: Դրանց վրա պատկերված է Ռընե Գոսինիի եւ Ալբեր Ուդերզոյի ստեղծած կոմիքսների հերոսների ուրախ խրախճանքը:





























