Օխոտի ծովում խորտակված «Հեռավոր Արեւելք» նավի սեփականատեր ընկերությունը զոհված նավաստիների ընտանիքներից յուրաքանչյուրին մինչեւ մեկ մլն ռուբլի փոխհատուցում կվճարի: Այս մասին հաղորդում է Սախալինի մարզի կառավարության կայքը:
«Նավի սեփականատեր ընկերության ներկայացուցչի խոսքով ընկերությունը բոլոր տուժածներին օգնություն կհատկացնի: Ըստ այդմ ողջ մնացած նավաստիները կստանան 200 հազար ռուբլի, իսկ զոհված նավաստիների ընտանիքները՝ մեկ մլն ռուբլի: Բոլոր փրկվածները, որոնք չունեն Սախալինի գրանցում եւ աղետից հետո գտնվել են հյուրանոցներում, կտրամադրվի 10 հազարական ռուբլի»,-ասված է հաղորդագրությունում, հաղորդում է Gazeta-ն:





























