Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա այցելության շուրջ հրապարակային քննադատական հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով parlamentnilisty.cz-ին:
«Դեսպան Շապիրոյի առջեւ Պրաժսկի գրադի դռները փակ են»,- ասել է Զեմանը:
Նրա խոսքով, ինքը չի կարող «պատկերացնել, որ Վաշինգտոնում Չեխիայի դեսպանն ամերիկյան նախագահին խորհուրդ կտար, թե ուր պետք է գնա»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին: Միաժամանակ, ըստ չեխ առաջնորդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հանդիսություններին մասնակցությունից հրաժարվելը սովորական «քաղաքական խորամանկություն է»:





























