Թուրքական իշխանություններն այսպես կոչված «զուգահեռ պետության» գործունեության հետաքննության շրջանակում կիրակի մեկ սպայի եւ 33 զինվորականի են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայում «զուգահեռ պետություն» են կոչում իշխանական կառույցներում աշխատող «Հիզմեթ» շարժման անդամներին, որոնց գլխավորում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Նախագահ Էրդողանը Գյուլենին մեղադրում է իշխանափոխության ձգտելու մեջ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ձերբակալված զինվորականներին մեղադրում են նաեւ շիաների ծայրահեղական «Սելամ Թավդիթ» խմբավորմանն անդամակցելու մեջ: Ստամբուլի դատախազությունը նրանց ձերբակալելու թույլտվություն է տվել անօրինական գաղտնալսման, լրտեսության, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու, պաշտոնական փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով:
Ավելի վաղ գործով ձերբակալվել էին ոստիկանության եւ հատուկ ծառայությունների տասնյակ սպաներ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, դատախազությունը նրանց համար ցմահ ազատազրկում է պահանջում՝ Թուրքիայի ղեկավարությանը, այդ թվում երկրի նախագային ապօրինի գաղտնալսելու մեղադրանքով:





























