Իսլամիստներն ապրիլի 5-ին Եգիպտոսի երկու խոշորագույն քաղաքներում՝ Կահիրեում ու Ալեքսանդրիայում, հարձակումներ են գործել, որոնց հետեւանքով սպանվել է մեկ ոստիկան, 7 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կահիրեում գրոհայինները ռումբ են պայթեցրել դեպի հեղինակավոր Զամալեքի շրջան տանող կարմրջի վրա, որտեղ գտնվում են մի շարք երկրների դեսպանատները:
Ալեքսանդրիայում զինված մարդիկ տոնական պատարագի ժամանակ հարձակվել են Առաքել հրեշտակապետի եկեղեցու վրա, որի հետեւանքով մեկ ոստիկան ու երեք եկեղեցու այցելուներ են վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Անհայտ անձինք տաճարին են մոտեցել միկրոավտոբուսով եւ կրակ բացել ոստիկանական անցակետի ուղղությամբ: Հրաձգության հետեւանքով վնասվել է եկեղեցու ճակատային մասը, որտեղ այդ պահին պատարագ էր ընթանում:
Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել, նրանց որոնում են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եգիպտոսի քրիստոնյաները (ղպտիները) ապրիլի 5-ին նշում էին Ծաղկազարդի կիրակին: Եկեղեցիների ու վանքերի մոտ ողջ երկրում ուժեղացվել էին անվտանգության միջոցառումները:





























