Վենեսուեալայի բնակիչները որպես Զատիկի տոնի սովորույթ, ապրիլի 5-ին այրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խրտվիլակները:
Կաթոլիկների Զատիկը նշվել է ապրիլի 5-ին, եւ Վենեսուելայում ընդունված սովորության համաձայն, այդ օրն այրում են «հուդաներին», այսինքն այն քաղաքական գործիչների խրտվիլակները, որոնք հիասթափեցրել են քաղաքացիներին:
Յուրաքանչյուր քաղաքական ճամբար այրել է տարբեր քաղաքական «հուդաների». Մադուրոյի կողմնակիցներն այրել են ԱՄՆ նախագահի խրտվիլակը, իսկ ընդդիմադիրները՝ Վենեսուելայի նախագահի խրտվիլակը:





























