Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 40 տոկոսը «միանշանակ այո» է պատասխանել հարցին, թե արդյոք երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հարցվածների 26 տոկոսը այդ հարցին պատասխանել է. «ավելի շուտ այո»:
Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հարցվածները տվել են հետեւյալ պատասխանները.
«միանշական այո»՝ 10 տոկոս,
«ավելի շուտ այո»՝ 19 տոկոս,
«ավելի շուտ անհնար է»՝ 23 տոկոս,
«միանշանակ անհնար է»՝ 32 տոկոս:
Ընդհանուր առմամբ, հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ արտահերթ ընտրությունները մեզ մոտ անհնար են»,-ասել է Նավասարդյանը:





























