Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը ապրիլի 6-ին նվազել է 6 կոպեկով՝ կազմելով 55.95 ռուբլի։ Այսպիսով ԱՄՆ դոլարը 2014թ. դեկտեմբերի 30-ից ի վեր առաջին անգամ 56 ռուբլու շեմից ցած է իջել։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 67 կոպեկով եւ կազմել 61.54 ռուբլի։

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի ICE  բորսայում աճել են 2.84 տոկոսով եւ հասել 56.51 դոլարի։