Մոսկվայի Բասմանի դատարանը կրկին որոշում է կայացրել կալանավորել Բորիս Նեմցովի սպանության առնչություն ունենալու մեջ մեղադրվող Համզատ Բախաեւին:
Սա Բախաեւի խափանման միջոցի ընտրության մասին երկրորդ նիստն է: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը չեղյալ էր հայտարարել նրա կալանքի մասին որոշումը եւ նյութերն ուղարկել լրացուցիչ քննության: Բախաեւը դատարանում կրկնել էր նախկին ցուցմունքները՝ հայտարարելով, որ չի ընդունում իր մեղքը: «Ես այդ հանցագործությանը չեմ մասնակցել եւ ոչ մի տեղեկություն չեմ իմացել»,- հայտարարել էր նա:
Ըստ ՏԱՍՍ-ի, մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Բորիս Նեմցովի սպանության գործով 5 կասկածյալի էր ձերբակալել՝ Զաուր Դադաեւին, Անզոր Գուբաշովին, Շահիթ Գուբաշովին, Թամերլան Էսքերհանովին եւ Համզատ Բախաեւին:
Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին գնդակահարել էին փետրվարի 28-ին, Մոսկվայում:





























