ՌԴ Կրասնոդար քաղաքում մարտի 28-ին շենքի փլուզման հետեւանքով Հայաստանի 5 քաղաքացիներ են զոհվել, որոնցից 3-ը Ջերմուկ քաղաքից են, մյուս երկուսը՝ Հրազդան քաղաքից եւ Նոր Խարբերդ գյուղից: Այս մասին NEWS.am-ին ասաց Նոր Խարբերդ համայնքի ղեկավար Կամո Կակոյանը:
«Շինարարություն անելիս վերամբարձ կռունկն ընկել է շենքի վրա, այն էլ փլուզվել է, ինչի հետեւանքով հայեր են զոհվել, այդ թվում իմ համագյուղացին՝ 55-ամյա Լյովան: Նրանք Կրասնոդարում շինարարության վրա էին աշխատում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են. զոհված հայաստանցիների հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին:





























