Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական ծառայողների 2015 թվականի աշխատավարձերը սառեցնելու եւ ընթացիկ տարում սոցվճարներն ինդեքսավորելու մասին օրենք է ստորագրել: Այս մասին հաղորդում է Կրելմի կայքը:
Օրենքը մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը դադարեցնում է 24 դաշնային օրենքների գործողությունը: Դրանցում ամրագրված է պետական ծառայողների, զինվորականների, դատավորների, Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցների, մաքսային ծառայողների, հակահրդեհային ծառայության աշխատակիցների աշխատավարձերի ինդեքսավորման կարգը:
Ինչ վերաբերում է սոցվճարների ինդեքսավորմանը, ապա, օրենքի համաձայն, այն կանցկացվի երկու փուլով: Նախ դրանք կավելացնեն 5.5%-ով, որին կհետեւի լրացուցիչ ինտեքսավորումը՝ մինչեւ 2015 արդյունքներով գնաճի կանխատեսվող մակարդակը:





























