Թուրքիայի Քոնիա քաղաքում աշակերտների տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մեկ այլ միկրոավտոբուսի հետ։
Թուրքական Mıllıyet-ի փոխանցմամբ՝ Քոնիայի Բեյդես թաղամասում աշակերտներին դպրոցից տուն տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է մեկ այլ միկրոավտոբուսի հետ։ Բախման հետեւանքով մահացել է 4 հոգի, որոնցից 3-ը՝ աշակերտ։ 11 հոգի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։





























