Եմենում շիա ապստամբ հուսիները գրավել են Ադենի  նավահանգիստը։  «Հուսիները ամբողջովին իրենց վերահսկողությունն են հաստատել Ադենի նավահանգստի վրա։ Նրանք իրենց ուժերը կենտրոնացնում են այնտեղ՝ չնայած ծովի կողմից իրականացվող ավիահարվածներին»,- Sputnik գործակալությանը  հայտնել են  իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները։ Ադենում մարտերի ընթացքում զոհվել է ավելի ան 50 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մարտի վերջից դաշնակից ուժերի միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների հետ Եմենում օդային ռազմական գործողություններ է իրականացնում «Անսար Ալլահ» շիական շարժման կողմնակիցների դեմ, որոնք իրենց ձեռքում են պահում երկրի մեծ մասի, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայի հսկողությունը։