ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստ է մասնակցել 2016-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Քլինթոնի շրջապատի անանուն աղբյուրները:

Շրջանառվող լուրերի համաձայն, նա կարող է իր այդ որոշման մասին հայտարարել առաջիկա շաբաթներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերլուծաբանները ԱՄՆ նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին համարում են նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության ընտրարշավի ֆավորիտներից մեկը: 2008-ին նա զիջել էր Բարաք Օբամային ներկուսակցական փրայմերիզների ժամանակ: