«Սպրավեդլիվի» նավը Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսական նավի կենդանի մնացած անձնակազմի 2-րդ հատվածին՝ 25 նավաստու, տեղափոխել է Սախալին, գրում է ՏԱՍՍ-ը։
Մի քանի ժամ շուտ Կորսակով նավահանգիստ ժամանած նավաստիների մյուս մասը ավտոբուսով տեղափոխվել է Հարավսախալինսկ։ «Ռուսաստանի քաղաքացիներին տեղափոխել են շրջկենտրոն։ Նրանց կտեղավորեն Հարավսախալինսկի հիվանդանոցներում եւ հյուրանոցներում։ Օտարերկրյա նավաստիների հետ աշխատում են համապատասխան կազմակերպությունները»,- ասել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը։





























