Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Արմատական կուսակցության» անդամներն ու ոչ խմբակցական պատգամավորները արգելափակել են Ռադայի ամբիոնը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Շուրջ 20 պատգամավոր նիստից առաջ զբաղեցրել են ամբիոնը՝ պահանջելով կանչել կառավարության անդամներին եւ ժամանակավոր քննչական կոմիտե ստեղծելու մասին օրենք ընդունել։
«Արմատական կուսակցության» անդամ Օլեգ Լյաշկոն պահանջել է կանոնակարգել թալանչիական սակագները։
Պատգամավորները նաեւ պահանջում են հետաքննել կառավարությունում կոռուպցիոն դեպքերի մասին հայտարարությունները, որոնց հնչեցրել էր Պետական ֆինանսական տեսչության նախկին ղեկավար Նիկոլայ Գորդիենկոն։





























