Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել է երկու անձի, որոնք կասկածվում են «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա կրակելուն առնչություն ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական Eurosport պորտալը: Կալանավորվածների ինքնությունը գաղտնի է պահվում:
Նշենք, որ ապրիլի 6-ի առավոտյան «Ֆեներբահչե»-ի պաշտոնական հայտարարությունից հետո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ շաբաթով դադարեցրել է երկրի առաջնությունը, մինչեւ միջադեպի հանգամանքների բացահայտումը, հաղորդում է Lenta-ն:
«Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի խաղացողներին ու մարզիչներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 5-ի գիշերը: Ստամբուլյան ակումբն ուղեւորվում էր Տրապիզոն քաղաքի օդանավակայան: Մինչ այդ կայացել էր «Ֆեներբահչե» եւ տեղի «Ռիզեսպոր» թիմերի հանդիպումը, որտեղ «Ֆեներբահչեն» հաղթել էր 5:1 հաշվով:
Անհայտ անձինք հրազենից կրակ էին բացել ավտոբուսի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է ավտոբուսի վարորդը: Մարզիկների ու մարզիչների շարքում տուժածներ չկան:





























