Վայրի մեղուների համար մեկ է, թե ով է իրենց դիմաց, սովորական մահկանացո՞ւ, թե՞ գերտերության ղեկավար: Նրանք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա հարձակվել են այն պահին, երբ վերջինս Սպիտակ Տան փոքր մարգագետնում Զատիկի տոնակատարության ժամանակ երեխաների համար հեքիաթ էր պատմում:
Պետք է նշել, որ Օբաման չի կորցրել իրեն, նշելով. «Երեխաներ, դա նորմալ է»: Հեքիաթն ունկնդրող տղաներից մեկն ավելի էմոցիոնալ է եղել. «Նրանք ցավացնում են, նրանք շատ սարսափելի են», հաղորդում է Informing-ը:
Որոշ ժամանակ անց մեղուների պարսը հեռացել է մարգագետնից, իսկ նախագահը շարունակել է հեքիաթի ընթերցումը, որի անվանումը խորհրդանշական վերնագիր ուներ. «Այնտեղ, որտեղ ապրում է հրեշը»:





























