Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք կայանալու են 2016 թվականի նոյեմբերին: Այս մասին տեղեկացնում է գործչի պաշտոնական կայքը:

«Ես մասնակցելու եմ ընտրություններին, որպեսզի մեր երկիրը վերադարձնեմ ազատության եւ սահմանափակ կառավարության սկզբունքներին»,- հայտարարել է Ռենդ Փոլը:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը պաշտոնապես հաստատել է նաեւ սենատոր Թեդ Քրուզը: