Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին:
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովան ԱՊԱ գործակալությանն ասել է, որ այցելությունը կայացել է մի քանի օր առաջ: Նրանց միջոցով գերին եւ նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները շինծու քրեական գործ են հարուցել: Ապրիլի 7-ին կայացել է դատական առաջին նիստը: Դատավարությունը դռնփակ է անցկացվելու:





























