Բաքվում 10-ամյա երեխան սեռական ոտնձգության է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Qafqazinfo-ն, Բաքվի բնակիչ Ի. Ն.-ն դիմել է ոստիկանության Սաբուչինի բաժին եւ հայտնել, որ ապրիլի 4-ին, ժամը 16-ի սահմաններում անհայտ անձը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր թոռան՝ 10-ամյա Ռամիլի նկատմամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:





























