Մեքսիկայի արեւմուտքում նարկոկարտելի անդամների կազմակերպած հարձակման հետեւանքով զոհվել է 15 ոստիկան։ Սա այս ամսվա ընթացքում մեքսիկացի ոստիկանների վրա կազմակերպած 2-րդ հարձակումն է։
Ինչպես հայտնում է Խալիսկո նահանգի դատախազությունը, հարձակումը տեղի է ունեցել Պուերտո Վալյարտա քաղաքի մոտակայքում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Եվս 5 ոստիկան վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։
Ենթադրաբար դավադիր հարձակումն իրականացվել է «Խալիսկո. Նոր սերունդ» կարտելի անդամների կողմից, որը պայքարում է նահանգում նարկոկարտելների նկատմամբ հսկողություն հաստատելու համար։
Նշենք, որ ոստիկանների վրա այս հարձակումը 2012թ. նախագահ Էնրկե Պենյա Նյետոյի՝ իշխանության գալուց հետո ամենախոշորն էր։





























