Հոլվիուդյան «Օուշենի 11 ընկերներ» ֆիլմի ոճով կատարված գողությունը կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի պատմության ամենախոշոր կողոպուտը, գրում է Daily Star-ը։ Չարագործները 100 մլն ֆունտ արժողությամբ ոսկյա զարդեր են թալանել։
Համաձայն առկա տեղեկությունների՝ զատկի հանգստյան օրերին գողերը Լոնդոնի ոսկերչական թաղամասում գտնվող Hatton Garden Safe Deposit Ltd պահեստարան տանող թունել են փորել, այնուհետեւ անջատել տագնապի ազդանշանի համակարգը։ Աշխատակազմը միայն երեքշաբթի առավոտյան է նկատել զարդերի կորուստը, փոխանցում է Gazeta-ն։
Հանցագործները մասնավորապես տարել են կանխիկ գումար եւ երկրի ամենահարուստ մարդկանց պատկանող շատ հազվագյուտ ադամանդներ։ Ենթադրվում է, որ կողոպտիչները բացել են 300 չհրկիզվող պահարան։
Տարվում է հետաքննություն։





























