Warner Bros. եւ RatPac Entertainment-ը մտադիր են էկրանավորել Բեն Մերիչի «Մի անգամ Ռուսաստանում» նոր գիրքը։ Օլիգարխների վերելքը ամբիցիաների, հարստության, դավաճանությունների եւ սպանության մասին իրական պատմություն է, գրում է The Hollywood Reporter-ը։

Ինչպես գրում է պարբերականը, Մեզրիչի նախորդ հայտնի աշխատությունը «Ակամա միլիոնատեր» գիրքն էր, որի հիման վրա նկարահանվել էր Facebook-ի մասին պատմող «Սոցիալական ցանց» ֆիլմը։ «Մի անգամ Ռուսաստանում» գիրքը հունիսի 2-ից կհրապարակի Atria Books-ը։ Գրքի գլխավոր  հերոսները Բորիս Բերեզովսկին եւ Ռոման Աբրամովիչն են, գրում է Gazeta-ն։

Ամսագիրը նշում է, որ գրքի գաղափարը տվել է պրոդյուսեր եւ ռեժիսոր Բրեթ Ռեթները, որը անձամբ կապ ուներ մի քանի ռուս օլիգարխների հետ։