Իշխանական պատգամավորները անհեթեթ պատճառաբանություն են ներկայացնում ռուսական «Գազպրոմի» հետ իրենց՝ իբր հաջողակ բանակցությունների մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ զավեշտալի է, երբ ՀՀԿ պատգամավորները պարծենում են, որ «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսերը վաճառել են իրական գնից ավելի թանկ:

«Ռուսն էլ իբր փափախով թուրք ա՝ ինչ ուզում եք, վրեն նաղդում եք: Էդ նույնն ա, ինչ փողոցում մարդու վրից շալվարը հանեք, ծախեք, հետո  ասեք՝ 50 դրամ արժի, 300 դրամով ենք ծախել: Է հա, բայց մարդը մնացել ա առանց շալվար: Ինչ ուզում ա, թող արժենա»,-հայտարարել է Փաշինյանը: