Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կցուցաբերի Հայաստանի ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ավարտին։
«Մենք պլանավորում ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական օգնություն ցուցաբերել նրանց Հայաստանի ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու համար»,- մեջբերում է ռուս արտգործնախարարի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ-ն եւ Հայաստանն ավելի վաղ միջկառավարական համաձայնագիր էին կնքել Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել էին, որ անհրաժեշտ աշխատանքները կիրականացվեն ռուսական կողմի տրամադրած վարկով: Իր հերթին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանին 15 տարի ժամկետով 270 մլն դոլարի վարկ տրամադրելու նախագծին։ Աշխատանքները պետք է մեկնարկեն 2017թ-ին։





























