Պաղեստինցին հորդանան գետի աջ ափին, ճանապարհի մոտ դանակահարել է երկու իսրայելցիների, որից հետո ոստիկանը նրան գնդակահարել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի անվտանգության ուժերի տվյալներով, տուժածներից մեկը լուրջ վնասվածք է ստացել ու ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել Ռամալլահ եւ Նաբլուս քաղաքների միջեւ ընկած հատվածում:





























