Կիեւի դատախազությունը խուզարկություններ է անցկացնում «Նավթոգազ Ուկրաինի» պետական ընկերության շենքում։ Այս մասին տեղեկացնում է 112 Ուկրաինա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Կիեւի ՆԳՆ վարչությանը։
Այդ գրասենյակում աշխատող ուկրաինական լրատվամիջոցների աշխատակիցները նույնպես հայտնել են, որ չտարբերակվող համազգեստներով զինված անձինք շրջապատել են շենքը։ Դեպքի վայրում են գտնվում նաեւ ոստիկանության աշխատակիցները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում դատարանը որոշում է կայացրել ձերբակալել «Նավթոգազի» ղեկավարին՝ 1.5 մլրդ գրիվեն գրավով ազատելու հնարավորությամբ։





























