Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի գազիֆիկացումը ճիշտ քաղաքականություն էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա չի համաձայնել 2000-ականներին հեռավոր գյուղերի լայնամասշտաբ գազիֆիկացման քննադատությանը այն հիմնավորմամբ, որ դա ավելացնում է համակարգը պահելու ծախսերն ու բարձրացնում սակագները:
«Ես այդ քաղաքականությունը շատ ճիշտ եմ համարում: Եթե հիմա իրավիճակը վատ է եւ գազն էլ՝ թանկ, պետք չէ հրաժարվել այդ գաղափարից: Մեր հանրապետության բնակիչները, եւ քաղաքներում, եւ գյուղերում, իրավունք ունեն գազ ունենալու»,-հայտարարել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի գազիֆիկացման մակարդակը հասնում է 95 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում:




























