Ռուսաստանը Թուրքիայում Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կներկայանա բարձր մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի խպոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի Դաշնությունը Չանաքալեի հիշատակի միջոցառումներին կներկայանա բարձր մակարդակով։ Այդ ճակատամարտը Առաջին համաշխարհային պատերազմի կարեւոր մարտերից է»,- փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Միջոցառումները կկայանան ապրիլի 24-ին՝ Երեւանում Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցի օրը։ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան կատարվելիք այցը դեռ քննարկվում է։ «Մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- պարզաբանել է Պեսկովը։