ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի հայ դատավոր Արիս Պապիկյանին:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը եւ այդ համատեքստում՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը: Անդրադարձ է եղել նաեւ կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն եւ մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ հայապահպանության հարցը, անդրադարձել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներին: